Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Նա ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի, և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։
Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։
«Տորինո» - «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին։