Արտաքին 1 տարի առաջ - 23:25 10-05-2025

Զելենսկին պատրաստ է ցանկացած ձևաչափի բանակցությունների` անվերապահ հրադադարի դեպքում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափի, եթե ձեռք բերվի անվերապահ հրադադար, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկացված ՌԲԿ-Ուկրաինայի աղբյուրի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափի՝ Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում։

«Նախագահը միշտ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափի», - ասել է աղբյուրը։

Անանուն աղբյուրը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ բոլոր եվրոպացի մասնակիցները նրան ասել են, որ աջակցում են հրադադարին։

«Եվ սա Թրամփի առաջարկն էր հենց սկզբից՝ դեռևս մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում՝ լիակատար և անվերապահ հրադադար», - հավելել է աղբյուրը։

Միաժամանակ, զրուցակիցը նշել է, որ հրադադարից հետո կարող են լրացուցիչ բանակցություններ լինել։

«Մեզ 30 օր է պետք, և այդ ժամանակ դիվանագիտությունը կաշխատի, քանի որ ժամանակ կլինի ամեն ինչի շուրջ համաձայնության գալու համար։ Եթե հրադադարը գործի, ապա մենք կարող ենք համաձայնության գալ վայրի և ձևաչափի շուրջ», - եզրափակել է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում