Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 09-05-2025

Նիկոլը չի կարա «Հոկտեմբերի 27»-ը բացահայտի, հավայի կապիկ ա լողացնում․ հարցում 

Նախօրեին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանալով ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, թե նա ժամանակ ուներ և կարող էր անդրադառնալ հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասին, դատախազը նշեց, որ հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում։ Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի օրոք հոկտեմբերի 27-ը կբացահայտվի՞»։

Հարցվածների մեծ մասը բացառեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հոկտեմբերի 27-ը կբացահայտվի։
«Իհարկե ոչ։ Սաղ իրար բերան թքած են»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցման ընթացքում հանդիպեցինք անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը նշեց, որ չի բացահայտվի։
«Կարծում եմ՝ ոչ, որովհետև մի բանը, որ մինչև հիմա չի բացահայտվել, հազիվ թե սրանից հետո բացահայտվի։ Գուցե ինչ-որ առաջընթաց արվի միայն նրա համար, որ 26-ի ընտրություններում ասելու բան ունենան»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարող բացահայտել։
«Նիկոլն ինչ կարա բացահայտի, որ մի հատ էլ հոկտեմբերի 27 էլ բացահայտի, անլուրջ մարդ ա ինքը։ Ես էլ շատ բան կարամ ասեմ՝ սամալյոտ ունեմ, բայց կա, հավայի կապիկ են լողացնում»,- ասաց նա։

«Նիկոլը մինչև հիմա ինչ է արել, որ բացահայտվի, երկիրը քանդում ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան