Ուղիղ եթեր
Երեկվա առյուծի կաթ խմած գազանը համեստ հարսի պես նստած է Կրեմլում․ Դավիթ Կարապետյան
copy image url

Երեկվա առյուծի կաթ խմած գազանը համեստ հարսի պես նստած է Կրեմլում․ Դավիթ Կարապետյան

Միտք 7 ժամ առաջ - 13:32 09-05-2025
Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլոնոպիա…

Անամնեզ 2136

Վարչապետի փսիխոմարազմատիկ վարքագիծը, պարանոյիկ-շիզոֆրենիկի ժեստիկուլյացիան ու ջղաձգումները շարունակվում են, հոգեխեղվածի հոգեշեղված վիճակը սրվում է:

Հատկապես ցնցումների, հիստերիա մեջ է ընկնում ու նոպան սկսվում է, երբ լսում է՝ «կոռուպցիա» ու «կապիտուլյանտ» բառերը:

«Դավաճան», «թուրք» բառերի հետ խնդիր ու վեճ չունի, անձնական հայհոյանքների հանդեպ ձեռք է բերել ամուր իմունիտետ, ավելին՝ «ստիմուլ ու դրայվ» է ստանում, կայֆ է բռնում:

Կիսաբաց լուսամուտների վերածած ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ նա կրկին իր ամպլուայի մեջ էր:

Կրկին «պրիստուպը» բռնեց, «պրիպադկա» ընկավ, ինքնատիրապետումը կորցրեց ու սկսեց անկանոն ցնցվել, դիվահար ու մոլագար հայացքով ու անոմալ շարջուձևով, լաչառ-ղաչախ-ղզողլանի պես ղժղժալ, ճվճվալ, լրբացած սրան-նրան «համբալ» անվանել, հոխորտաց, որ ընդդիմադիրները վեր ընկնեն տեղներն ու ներվերը չուտեն, զարմացավ, որ նախկին կոռուպցիոներները, ռուսական ագենտները, օտարերկյրա շպիոնները, 5-րդ շարասյունը, ապօրինի հարստացածները դեռևս ազատության մեջ են, ավելին՝ գտնվում են ԱԺ-ում, պաշտոններ են զբաղեցնում, սպառնաց, որ սաղին տանելու է լցնի ԱԱԾ պադվալ, ընդդիմադիրների վզերը կտրելու հռոմեական իմպերատորների շարժումը ցույց տվեց, հաթաթա տվեց, հեգնեց, այնուհետև՝ հրճվեց ու խաղաղվեց:

Արդյունքում՝ ավանդական դարձած մարազմատիկ ցինիկաշոուն ստացվեց:

Մանավանդ, երբ վերջինիս դամ են բռնում ԱԺ նախագահը, ով գոռգռում է, թե «հեսա ձեզ դուրս կշպրտեմ դահլիճից» ու ոգևորված մանր-մունր «տասովչիկ ու վեցնոց» պատգամավորները, ովքեր կաշետոն են տալիս, կրակի վրա յուղ լցնում, ավելի են սրում իրավիճակը՝ այդկերպ իրենց անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը դեմոնստրացնելով ու հաճոյանալով վարչապետին:

Էլ չեմ խոսում «կյանքի կտոր» կերպարներից, որոնք հավաստիացնում են, թե նա բոլոր ոլորտներում փայլուն կառավարում է, որ ընտրություններ լինի կրկին հաղթելու են:

Ու թքած, որ թե՛ նա, իր տեսականիով հանդերձ, և թե՛ մենք ազգովի՝ աշխարհով մեկ, կրկին անգամ խայտառակվեցինք:

Որ միջազգային հանրության ու մամուլի ծաղրուծանակի մատերիալ կրկին դարձան:

Ընդդիմադիրների մասին ևս խոսք չկա.

իրար արժանի են, իրար սազում են, իրար հետ սինխրոն են:

Նրանք վաստակել են այն, ինչ ստանում են…

Երբ փչացածը փչացնում է, արժանապատվությունն ու ինքնասիրությունն էլ՝ բացակայում, պատկերն այսպիսինն է լինում:

Ինչևէ, ամոթը, թասիբն ու նամուսը նրանցը չէ:

Օրվա երկրորդ կեսին անոմալ ֆենոմենը փուքսը թողել-թոթափվեր էր ու պատրաստ էր կրթել հասարակությանը:

Զարգացած զուգընկերուհու պրոյեկտ՝ «կրթվելը նորաձև է» բարոյահոգեբանական, լուսավորչական ու կրթադաստիարակչական քարոզի շրջանակներում՝ մեծն րաբունին սոփեստության, պաթոս-պոպուլիզմի ու դեմագոգիայի մաստեր կլաս ցուցադրեց:

Զավեշտի գագաթնակետն էլ այն էր, որ ըստ մտքի գիգանտի՝ «եթե ուզում ես վերափոխել երկիրդ, ոչ միայն վարչապետիդ պետքա փոխես, դու քեզ էլ պը-տի վե-րա-փո-խես»…

Ու սա մատուցում է հոգեցունց լիրիկական զեղումներով, էքսպրեսիայով, անոմալ ժեստերով, աննորմալ միմիկաներով ու արժանանում հրճվանքի, խինդուծիծաղի, բիս ծափերի:

Ինչ խոսք՝ ինտելեկտի էվերեստ, ակունք իմաստության:

Ամոթալի, զզվելի, նողկանք ու սրտխառնոց առաջացնող տեսարանից գիտակից ու սթափ մարդկանց մոտ հետևյալ հարցերն են առաջանում.
Բա սա պետության ղեկավարի պահվա՞ծք է:

Սա արժանի՞ է կոչվել, առավել ևս լինել Հայ ժողովրդի առաջնորդ:

Բա կարե՞լի էր այս անհավասարակշիռ ու հեղհեղուկ կերպարին երկրորդ անգամ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար կարգել, վստահել պետություն ու ժողովրդի ճակատագիր:

Պատասխանը միանշանակ է.

սա մեր խայտառակությունն է, ամոթն է ու խարանը, մեր պատիժն է ու տոտալ ողբերգությունը:

Այս ողորմելի, թերուս-թշվառ-թյուրիմացությունը մի ողջ ազգ ու պետություն է ներկայացնում:

Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է անպատասխանատու, ապիկար ու դիլետանտ բախտախնդիր:

Մի ծայրաստիճան անադեկվատ մարդ, որը ցանկացած պահի կարող է կորցնել ինքնատիրապետումը:

Մարդ, ով ոտքից գլուխ աղետ ու ազգային անվտանգության սպառնալիք է:

Ով պատվեր կատարող-կամակատար, կոլաբորացիոնիստ է:

Ինչ ասեմ.

Ողբամ քեզ հայ ժողովուրդ:

Սա է թերևս դեռևս քո ընտրությունը…

Ինչևէ, երեկվա առյուծի կաթ խմած գազանն այսօր, Գավրոշ-Գիքորի խեղճուկրակ կերպարով, կինտոյի փափախը գլխին ժամանեց Մոսկվա:

Խոնարհ, հեզ ու համեստ հարսի պես, այլայլված դեմքով, «չուժոյ-իզգոյի» կարգավիճակով նստած է Կրեմլում:

Պատերազմում պարտության սիմվոլը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակած երկիր է ներկայացնում:

Ինքն էլ իր տեղը չի գտնում, չի հարմարվում…

իրեն խորթ է հաղթողի, հաղթանակած պետության ղեկավարի կերպարը:

Դե հիմա…պետական արարողակարգ է. մի օր է, կձգի կգա, իր հպարտ ու դուխով տեսակով կանցնի իր տեղական հաթաթաներին, գոռգռոց-ճվճվոցներին, էմոցիոնալ սպեկուլյացիաներին ու պարանոյիկ նոպաներով համեմված պաթոսին ու դեմագոգիային:

Ընդ որում՝ հաղթական շքերթին էլ հայկական ստորաբաժանում չի քայլելու, պատվի չի արժանանալու:

Իսկ Մոսկվա չժամանած Ալիևի՝ «Կոմանդոսը» Կարմիր հրապարակում խրոխտ քայլում ու փառքի է արժանանում:

Դե իսկ մենք վերստին կապրենք ամոթի պահեր, կքննադատենք, կզայրանանք, բայց և կհանդուրժենք կամ կառհամարենք:
Ու այս ամենը կրկին ու կրկին անհետևանք կմնա:

Որովհետև՝ ամորֆ ենք ու ապատիկ, որովհետև ինքներս այս դառը իրականությունից ու ամոթալի իրավիճակից դուրս գալու, վերջինիս փոխելու պատրաստ չենք…

Անպես որ՝ քոմեդի կինոն շարունակվում է»: