Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 08:45 09-05-2025

Երբ ԱԺ-ում ասում են «համբալ», պատկերացնում եմ Նիկոլին. հարցում

Նախօրեին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հնչեցրած հարցից հետո Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել հունից։ Վարչապետի պատասխանին պատգամավորի արձագանքելուց հետո, Նիկոլ Փաշինյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին, ասելով՝ «համբալի մեկը»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Երբ ԱԺ-ում ասում են համբալի մեկը, ու՞մ եք պատկերացնում»։

Հարցվածների մի մասը Նիկոլ Փաշինյանի անունը տվեց, որոշներն էլ ասացին, որ բոլորն էլ ԱԺ-ում «համբալ են»։

«Նիկոլին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նման բան անընդունելի է։
«Ես չեմ լսել, չեմ պատկերացնում, որ նման բան կարող է լինել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով` «համբալը» հենց ասողն է։
«Իրեն, ով որ ասել է»,- ասաց նա։

«Նիկոլից բացի էլ համբալ կա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն