«Ես էլ եմ մասնակցել Շուշիի ազատագրմանը, իմ երջանիկ օրերից մեկն է եղել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ ո՞րն էր 1992-ի հաղթանակների գրավականը՝ բանակ չունենալու պարագայում, Միքայելյանը պատասխանեց․ «Համախմբվածությունը և Վազգեն Սարգսյանը։ Մենք Վազգենի թողած պատգամն ենք մինչև վերջ տանելու։ Պետք է ազգովի համախմբվել, դեռ ճանապարհ ունենք անցնելու»։