Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:11 05-05-2025

Իսրայելը գրավում է Գազան, «թրամփիստ»-ի հաղթանակը, Պուտինն անտեսել է զանգերը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 5-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռումինիայում մայիսի 4-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնը՝ հավաքելով ձայների 41 տոկոսը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմիոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը և աջ կենտրոնամետ «Ռումինիայի փրկության միության» հիմնադիր Նիկուսոր Դենը, որն առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։
Առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրել է Կրին Անտոնեսկուն, որին աջակցում է «Ռումինիա, առաջ» ձախ կենտրոնամետ դաշինքը, ով ստացել է ձայների 20%-ը։
Այս տվյալները հրապարակել է Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո։ Ընտրությունների հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների 50%-ից ավելին։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 53 տոկոս։ Դրանց մասնակցել է գրեթե 10 միլիոն ընտրող, որոնցից մոտ մեկ միլիոնը քվեարկել է արտերկրում։
38-ամյա Սիմիոնը գովաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կրում է նրա նկարներով բեյսբոլի գլխարկներ և հայտարարում, որ իր կուսակցությունը «Հանրապետական ​​կուսակցության բնական դաշնակիցն է», ուստի հակառակորդները նրան անվանում են «թրամփիստ»։

Իսրայելը Գազայի հատված է տեղափոխում տասնյակ հազարավոր պահեստազորայինների: Այս մասին հաղորդում է Skynews-ը։
Իսրայելի բանակը՝ ՑԱՀԱԼ-ը, հայտարարել է, որ սա արվում է «գործողությունները ուժեղացնելու և ընդլայնելու» նպատակով՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ։ Բանակը նաև նշել է, որ նրանք կգործեն նոր շրջաններում՝ ՀԱՄԱՍ-ի ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացնելու նպատակով՝ թե՛ գետնի վրա, և թե՛ ստորգետնյա թունելներում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատեց Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման պլանը, որը նախատեսում է նաև պաղեստինյան տարածքի «գրավում»։
ՄԱԿ-ը և միջազգային հումանիտար կազմակերպություններ շաբաթներ շարունակ ահազանգում են շրջափակման մեջ գտնվող պաղեստինյան անկլավում տիրող աղետալի վիճակի, այդ թվում՝ սովի մասին:
Մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի հետ մոտ երկու ամիս տևած հրադադարը ձախողվել է։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելի վերահսկողության տակ է անցել տարածքի մեծ մասը, ինչի հետևանքով հարյուր հազարավոր պաղեստինցիներ ստիպված են եղել կրկին փախչել իրենց բնակավայրերից։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գերի են մնում առնվազն 59 իսրայելցիներ, որոնք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Կարծիք կա, որ նրանցից միայն 24-ն են ողջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը