Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:25 05-05-2025

ՀՀ-ում մամուլն ազատ է, բայց դա ոչ թե իշխանության, այլ լրագրողների շնորհքն է

«Ես բազմիցս ասել եմ՝ եթե մամուլը ազատ է, ապա դա բացառապես լրագրողների և խմբագիրների շնորհիվ է, ոչ թե իշխանությունների։ Այդ արժանիքը չպետք է վերագրվի նրանց։ Իրենք հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են խոչընդոտել մեր աշխատանքը՝ խանգարել, վնասել և սահմանափակել մեզ։ Սակայն մեր լրագրողները բավական համառ են, տարիների ընթացքում փորձ են կուտակել ու կարողանում են դիմակայել այդ ճնշումներին և իրականացնել իրենց մասնագիտական պարտքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսին, որտեղ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը։

Խոսելով իշխանությունների կողմից մամուլի նկատմամբ որդեգրած քաղաքականության մասին՝ Օհանյանն ընդգծեց. «Եթե խոսքի ազատության չափանիշ լիներ իշխանության որևէ քայլը, նայեք, տեսեք՝ մամուլի ազատության օրվա նախօրեին ինչ հայտարարություն է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Կիսաուլտիմատումներով, կիսաշանտաժային ձևակերպումներով նա ասում էր՝ եթե դուք չինքնակարգավորվեք, մենք կկարգավորենք։ Այս մտածողությամբ մարդիկ, որոնք շատ են ներկա իշխանության կազմում, չեն կարող գիտակցել, գնահատել կամ պահպանել մամուլի ազատությունը»։

Օհանյանն անդրադարձավ նաև այն պատճառներին, որոնք իշխանություններին դրդում են քննադատել մամուլը:

«Քանի որ ընդդիմությունն այժմ պասիվ է և ըստ էության ոչինչ չի անում, մեր լրագրողներն ու մամուլն են իրենց վրա վերցրել նաև ընդդիմության գործառույթները։ Դա մեր ցանկությունը չէ. իդեալական կլիներ ունենալ ուժեղ ընդդիմություն, որը կպայքարի, իսկ մենք միայն կհաղորդեինք դրա մասին։ Սակայն այսօր մենք ինքներս պետք է բացահայտենք երկրի արատավոր երևույթները։ Այդ պատճառով իշխանությունն անընդհատ դժգոհ է լինելու մեր գործունեությունից ու ամեն ինչ անելու է՝ սահմանափակելու մամուլի ազատությունը»,- եզրափակեց Արմինե Օհանյանը։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

Ձեզ գուցե հետաքրքրի