Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:00 05-05-2025

Խնդիրը գցում են ոստիկանության վրա․ Լապշինը՝ դատախազության վարքագծի մասին

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Լապշինին ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Բելառուսի կողմից հայտարարված միջազգային հետախուզման հիմքով՝ Լուկաշենկոյին վիրավորելու համար, սակայն հետագայում Գլխավոր դատախազության կարգադրությամբ նա ազատ է արձակվել։

Ըստ Լապշինի, ոստիկանության սպան նրան տեղեկացրել է, որ չնայած նրան, որ դատարանի կամ դատախազության կողմից նրան ազատ են արձակել, նրա նկատմամբ հետախուզումը շարունակում է մնալ ակտիվ ոստիկանության տվյալների բազայում։ Սպան նշել է, որ յուրաքանչյուր պարեկային մեքենայում հնարավոր է մուտքագրել Լապշինի անձնական տվյալները և տեսնել Բելառուսի կողմից հայտարարված հետախուզումը։

Լապշինի փոխանցմամբ, սպան խորհուրդ է տվել իրեն պաշտոնապես դիմել Գլխավոր դատախազություն՝ խնդիրը կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավոր միջադեպեր չառաջանան Երևանում։ Նա հավելել է, որ շատ ոստիկաններ ճանաչում են Լապշինին, սակայն կան երիտասարդներ, հատկապես մարզերից, ովքեր կարող են նրան ձերբակալել՝ ըստ կանոնակարգի։

Լապշինը նաև գրել է, որ սպան իրեն խնդրել է չհրահրել ոստիկաններին և չհասցնել սկանդալների, հատկապես զբոսաշրջիկների սեզոնին ՝ հորդորելով չասել, թե իբր «Հայաստանի փողոցներում զբոսաշրջիկներ են ձերբակալում»:

Լապշինը նշել է, որ շնորհակալ է այս բացատրության և զգուշացման համար, սակայն ընդգծել է նաև իր դիրքորոշումը։ Նա գրել է, որ գիտի՝ Հայաստանը ստորագրել է ԱՊՀ երկրների միջև 2004թ. Քիշնևի կոնվենցիան, որը ապահովում է ընդհանուր որոնման բազան։ Սակայն նա դա համարում է քաղաքական հալածանքների գործիք, որին չի կարելի հղում տալ որպես արդարացում։

Ըստ Լապշինի՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել և խուսափում է խնդիրը լուծել՝ փորձելով խնդիրը թողնել ոստիկանության և սահմանապահ ծառայության վրա։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան