Ներքին 1 տարի առաջ - 23:43 04-05-2025

Փաշինյանը Բերդ համայնքում հանդես է եկել «Իմանալ՝ ինչպես» բանախոսությամբ

Այսօր Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը՝ ընդգրկելով արդեն 14-րդ համայնքը։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

Բերդի մշակույթի տան դահլիճում հավաքվել էր շուրջ 450 մասնակից՝ տարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ, ովքեր այսօր դարձան մեր կրթաշղթայի օղակներից:

Շարժման նախաձեռնող, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իր բանախոսությունը մեկնարկեց «նորաձև» բառի բացատրությամբ։

Նրա «Մնացել ենք հինգերորդ դարում» խորագրով ելույթում հնչեցին տարբեր մեջբերումներ Խորենացուց, Թումանյանից, Չարենցից ու Մաթևոսյանից, որոնց՝ դարերի խորքից եկող խոսքերը ստիպում են հարցեր ուղղել ինքներս մեզ ու առերեսվել իրականությանը, ինչպես որ կա:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմանալ՝ ինչպես» բանախոսությամբ։ Նա մասնակիցների ուշադրությունը սևեռեց ոչ միայն գիտելիքի արժեքի, այլև այն գործնականացնելու կարևորության վրա՝ ընդգծելով կրթության առանցքային դերը ինքնաճանաչման և սոցիալական առաջընթացի համատեքստում։

Երաժշտական դադարի ընթացքում ներկաները վայելեցին «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթի, սաքսոֆոնահար Վաղարշ Վանեսյանի և «Ուտիք Տավուշ» պարային համույթի ելույթները և շտապեցին իրենց հարցերը տալ և լուսանկարվել բանախոսների հետ սուրճի ընդմիջման հատվածում:

Վարչապետը նաև հանդես եկավ «Իրական Հայաստան» խորագրով իր երկրորդ բանախոսությամբ, ներկայացնելով պետության և քաղաքացիների միջև եղած փոխհարաբերությունների կարևորությունը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի՛, պետությունը դու ես, դու ես Հայաստանի Հանրապետությունը»,- հնչեց բանախոսության առանցքային գաղափարներից մեկը։

Կրթված ապագայի մեծ հույսով լցված՝ հիմնադրամն արձանագրում է, որ շարժման մասնակիցների թիվը հասել է 4668-ի։

Դուք նույնպես կարող եք միանալ այս համընդհանուր առաջընթացին՝ գրանցվելով հետևյալ հղումով:

Առաջիկա հանդիպումների օրերը՝ ստորև.

Մայիսի 7 — Երևան (Բանախոսներ՝ Ռուբեն Բաբայան, Բակուր Մելքոնյան, Աննա Հակոբյան)

Մայիսի 10 — Կապան

Մայիսի 11 — Քաջարան

Մայիսի 18 — Տաթև

Մայիսի 31 — Վանաձոր

Հունիսի 7 — Սիսիան

Հունիսի 8 — Գորիս

Հունիսի 15 — Արտաշատ

Հունիսի 21 — Մարալիկ

Հունիսի 28 — Երևան:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան