Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 13:25 04-05-2025

Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել Իսրայել

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է այցելել Իսրայել՝ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք կատարելիք այցի նախաշեմին, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երկու իսրայելցի պաշտոնյայի։

Պաշտոնը ստանձնելուց հետո սա կլինի Հեգսեթի առաջին այցն Իսրայել։ Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունները տարակարծիք են Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հնարավորության շուրջ, ինչպես նաև Գազայում շարունակվող պատերազմի և Եմենում ԱՄՆ-ի ռազմական արշավի ֆոնին։

Հեգսեթը Իսրայել կժամանի մայիսի 12-ին և կհանդիպի իր գործընկեր Իսրայել Կացի և վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։ Այնուհետև Հեգսեթը կմեկնի Սաուդյան Արաբիա՝ միանալու Թրամփի այցին Պարսից ծոցի երկրներ։

Թրամփը կայցելի նաև Քաթար և ԱՄԷ, սակայն առայժմ չի ակնկալվում, որ նա կայցելի Իսրայել։ Պենտագոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Հեգսեթի այցի ծրագրերը։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան