Ուղիղ եթեր
Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. Փաստ
copy image url

Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. Փաստ

Մամուլ 1 ամիս առաջ - 07:52 03-05-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկ տարի առաջ այս օրերին Կիրանցից մեկնարկեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա մի խումբ խամախոհների գլխավորությամբ: Հետագայում այն վերանվանվեց, իսկ ավելի ստույգ՝ վերաճեց «Սրբազան շարժման»: Այս օրերին էլ շարժումը հրապարակային ակտիվություն է դրսևորում՝ «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաքով, ըստ այնմ՝ փաստում է իր ակտիվությունը հասարակական-քաղաքական կյանքում:

Դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի կամ ինչն ինչպես կլինի առաջիկայում, բայց արդեն եղածի վերաբերյալ ամփոփ արձանագրումներ արժե անել: Առաջինը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը նախ ցույց տվեց, որ մեր երկրի հասարակությունը այդքան էլ «քնած» չէ, այդքան էլ «միևնույնության» պատիճի մեջ չէ, որքան դա կցանկանային կամ ինչպես ցանկանում էին ներշնչել օրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները:
Սա կարևոր էր նաև բարոյահոգեբանական առումով, քանի որ թվում էր, թե Արցախի ուրացումից հետո հանրության դիմադրողականությունն ու ոգին կոտրվել են: Չէին կոտրվել: Եվ տակավին չեն կոտրվել:

Այո, շարժումը մեկ տարի առաջ չհասավ առաջադրած նպատակին, այն է՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, չնայած իսկապես մարդկային մեծ բազմություն հավաքեց իր շուրջը, հրապարակներում ու փողոցներում:
Բայց մյուս կողմից՝ «Սրբազան շարժումը» ունեցավ այն հետևանքը, որ յուրօրինակ զսպաշապիկի դեր կատարեց փաշինյանական իշխանության ու վիրջինիս՝ էլ ավելի սանձարձակ կապիտուլ յացիոն ու վնասատու զիջումների համար: Ամեն պարագայում, Փաշինյանն ստիպված էր որոշակիորեն զսպել իր սահմանազատման «տենդը», առժամանակ հետաձգել կամ դանդաղեցնել Հայաստանի այլ տարածքներ թշնամուն զիջելու, «անկլավները» հանձնելու ընթացքը:

Շարժման գլխավորած դիմակայությունը նաև բացահայտեց այն քաղաքական իրողությունը, որ Փաշինյանի գլխավորած ռեժիմը հակաժողովրդական է, հակաժողովրդավարական, ոստիկանական և բռնատիրական: Այդ օրերին՝ մեկ տարի առաջ, մեկ անգամ ևս լիովին դրսևորվեց Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանության ոստիկանապետական լինելը և բռնատիրական, ռեպրեսիվ էությունը: Դրա կուլմինացիան 2024 թ. հունիսի 12ին ոստիկանների կողմից նռնակային հարձակումն էր խաղաղ, անզեն բողոքի ցույցի մասնակիցների վրա: Ոստիկանությունը մոտ 30 բեկորային նռնակ կիրառեց խաղաղ ցուցարարների դեմ, ավելի քան 100 մարդ վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի էլ հաշմվեց:

Եվ վերջապես, շարժման այս մեկ տարին, նաև այսօրվա ընթացքը, շարժման դեմ հարձակումներն ու սադրանքներն ինքնին շատ խոսուն են՝ նաև այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի տրամադրությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ մասշտաբներ են ստանում, ինչից էլ այդպես նյարդայնանում են իշխանություններն ու մերձիշխանական սատելիտները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ