Ուղիղ եթեր

Աջապահյանը Քոչարյանին է պաշտպանում, Բալասանյանի նամակը Պուտինին, Ավինյանը փակուղում է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:20 01-05-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 1-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր Մայիսի 1-ն է՝ աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Այն նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում։ Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Ցույցերի այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդեն 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Արդեն 1890թ. Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է:

Նախօրեին Նոր Նորքի թաղապետարանում դաժանորեն ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 -րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով, այն է խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ Չախոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Նոր Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար»։ Ընդգծելով, թե «իրավական ֆարսը շարունակվում է», Եփրիկյանը նշել է. - «Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է»։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ նույն հոդվածով մեղադրանք առաջադրվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնել է, որ ներկա իշխանության և նախկին նախագահների հետ համեմատելիս ինքը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին։ «Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալականի հետ համեմատության մեջ, իդեալականը ու՞ր, երկրորդ նախագահը ու՞ր»,- նշել է Աջապահյանը՝ NEWS.am-ին տված հարցազրույցում։ Սրբազանի խոսքով չորս ղեկավարն էլ օգտակար չեն եղել պետությանը, սակայն ամենաքիչ վնասը, գոնե տարածքային ամբողջականության և անվտանգության առումով, երկրորդ նախագահի օրոք է եղել։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ևս արդարացրել է սեփական թիմակցի՝ Նոր Նորքի թաղապետի կողմից կազմակերպված ծեծուջարդը՝ պնդելով՝ Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել և վերջինս չպետք է հրաժարական տա։ Ըստ նրա՝ Նոր Նորքի թաղապետը Ռուսաստանում անցանկալի անձ է համարվում Բուչա կատարած այցից հետո։ «ՌԴ դեսպանատնից է ծրագրավորվել այդ ամենը՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային ու խնդիրը հասավ տվյալ հանրային գործչին, իսկ որ այդ հանրային գործիրչը տվյալ քաղաքական գծի ուղեծրում է, դրանում կասկած չկա»,- հայտարարել է նա՝ լրագրող Նարեկ Կիրակոսյանին տված հարցազրույցում: Արամ Սարգսյանի պնդմամբ՝ ընդդիմությունը նաև խնդիր էր դրել հասել Երևանում ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման։ «Գյումրիի ընտրություններից հետո համապատասխան քաղաքական թևերը համարեցին, որ մարզերում խնդիրները լուծված են, իրենք մեծամասնություն են և ժամանակն է անդրադառնալ Երևանին: Գյումրիից հետո նրանք պահանջում են Երևանում արտահերթ ընտրություններ: Այսինքն, փորձում են ամեն ինչ անել, որ Երևանի ավագանին գնա լուծարման, Երևանում լինեն արտահերթ ընտրություններ, որ Հանրապետությունում էլ լինեն արտահերթ ընտրություններ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ