Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:40 10-03-2025

Ո՞վ է բերել Փաշինյանին,Վարդան Ղուկասյանը հոգնել է, Բալասանյանի համբերությունը՝ սպառվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 10-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների հրապարակային հայտարարություններին՝ նշելով, որ իրեն ոչ ոք իշխանության չի բերել։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ «2018-ի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքն «ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն» է և «Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»: Նիկոլ Փաշինյանը հարցերին նաև հարցով է արձագանքել՝ զերծ չմնալով վիրավորանքներ հնչեցնելուց․ «Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:

Կառավարությունում այսօր մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը։ Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի թափուր պաշտոնի համար չորս թեկնածու է պայքարում՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։ Այսօր ավարտվեց Կարեն Բատիկյանի հարցազրույցը, ով փաստաբան է, իսկ մինչ այդ երկար տարիներ աշխատել է քննիչ ու դատախազ: Բոլոր թեկնածուներին լսելուց հետո միայն մրցույթն անցկացնող խորհուրդը հաղթածների ցանկը կուղարկի Կառավարություն: Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին էլ Կառավարությունը կնշանակի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջակվում է ստեղծել ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ՝ կապված անհետ կորած անձանց հետ։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դա արտացոլվել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գնահատման հաշվետվությունում։Նշվել է, որ ներկայում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում կան Ղարաբաղյան Առաջին եւ Երկրորդ պատերազմների ժամանակ անհետ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված աճյունները կարող են պատկանել երկու կողմերին։ «Ուստի, ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու եւ ընտանիքներին արդյունքներ տրամադրելու արդյունավետ միջոցներից, որոնք այնքան էլ շատ չեն, մեկը»,- ասվել է հաշվետվությունում։ Բացի այդ, նշվել է, որ այս մեխանիզմը, բացի երկու ժողովուրդների ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց, կնպաստի նաեւ տարածաշրջանում համագործակցությանն ու հաշտեցմանը։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի հետ է ստացել 420 մլն դրամ սոցիալական կրեդիտ։ «Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ),- գրել է կառավարության ղեկավարը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա