Մշակույթ Ներքին Ավելին 1 տարի առաջ - 15:00 01-05-2025

«Խազեր» մրցանակաբաշխությունը նոր շունչ տվեց հայկական երաժշտությանը

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում կայացավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը՝ անցկացվելով առաջին անգամ՝ նոր ձևաչափով և միջազգային մակարդակին համահունչ։ Միջոցառումը կազմակերպել էր Հայկական ազգային երաժշտական ակադեմիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ լավագույն երգչուհի՝ Սոնա Ռուբենյանը։ Aram MP3-ի «Երևի»-ն ստացավ տարվա երգի և տեսահոլովակի մրցանակները։ Yellowheart-ը հաղթեց երկու անվանակարգում՝ որպես լավագույն հեղինակ-կատարող և տարվա հայտնություն։
Nemra-ն ճանաչվեց լավագույն ռոք խումբ, իսկ D’Litte-ը՝ հիփ-հոփ և R&B կատեգորիայում։ Լավագույն դասական նախագիծը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ն էր, իսկ ազգային երգի մշակման համար մրցանակ ստացավ Ավետիս Բերբերյանը՝ «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտի համար։

Պատվավոր մրցանակը հանձնվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին՝ երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար։

Մրցանակաբաշխությունն աչքի ընկավ նորարար ռեժիսուրայով (Հրաչ Քեշիշյան, Նաիրե Ստեփանյան, Արթուր Մանուկյան), բարձր պրոֆեսիոնալ մակարդակով և գեղարվեստական գանձանակում ընդգրկված լայն ժանրային բազմազանությամբ՝ դասականից մինչև հիփ-հոփ։

Հաղթողները տուն տարան յուրահատուկ «Խազ» մրցանակը, որի հեղինակն է քանդակագործ Արման Նուռը։

«Խազեր»-ն արդեն դիրքավորվում է որպես հայկական «Գրեմմի»՝ բարձր չափանիշներով ու նորարար ոգով։

Ձեզ ենք ներկայացնում մրցանակաբաշխության ժամանակ հայտնիների աչքի ընկած ոճերը և հագուստները













Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը