Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:16 01-05-2025

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել Է ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին:

Մեջբերելով 2022 թվականին ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային՝ դրա դրույթները չկատարելու մեջ:

Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է Շարմազանովի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումից խոսելու հանգամանքը, որը Բաքվում համարում են ՌԴ-Ադրբեջան պայմանագրի խախտում` հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ելույթը կայացել է ռուսական հարթակում, այն էլ` իշխող ուժի համակարգման պայմաններում:

Մի խոսքով, Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները, որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն»:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ