Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:19 30-04-2025

Amazon-ը տիեզերք է ուղարկել իր առաջին ինտերնետային արբանյակները՝ «Կոյպեր» նախագծի շրջանակում. Reuters

Amazon ընկերությունը տիեզերք է ուղարկել իր առաջին 27 ինտերնետային արբանյակները՝ «Կոյպեր» նախագծի շրջանակում, որը նախատեսում է ստեղծել ավելի քան 3000 արբանյակներից բաղկացած գլոբալ ցանց։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նախագիծը նպատակ ունի մրցակցելու SpaceX-ի Starlink համակարգի հետ՝ ապահովելով ավելի բարձր արագությամբ ինտերնետ աշխարհի տարբեր հատվածներում։

Ըստ ամերիկյան վերահսկող կառույցների տրամադրած լիցենզիայի՝ Amazon-ը պարտավոր է արձակել բոլոր արբանյակները մինչև 2029 թվականի հուլիսը։

Ընկերությունը նախատեսում է «Կոյպեր» համակարգի գործարկումը սկսել 2025 թվականի վերջից։

Արբանյակային այս ցանցը մասնավորապես ուղղված է ինտերնետային կապի հասանելիության ընդլայնմանը հեռավոր և անհասանելի շրջաններում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում

Ձեզ գուցե հետաքրքրի