Ներքին 1 տարի առաջ - 19:11 29-04-2025

Ազատության հրապարակից վրանը կհանվի. խորհուրդը կտեղափոխվի Արցախի ներկայացուցչություն

Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել էր վրան, ասել, որ լիովին աջակցում է բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին, ինչպես նաև առաջարկել նրանց տեղափոխվել Արցախի ներկայացուցչության շենք։

«Իրականում մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էրմեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,– նշեց Իսկանդարյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ ոչ միայն երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը, այլև ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։

«Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում էբնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ նրանք մի շարք կետերով հետքայլ են արել ու ընդունել են, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավելու կարիք ունեն»,- ընդգծեց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ կառավարությունը միայն երկու հարցի շուրջ իրենց հետ զիջման չի գնացել` ՀՀ քաղաքացիություն ստանալու և Երևանում ու հարակից բնակավայրերում բնակապահովման համար աջակցության չափը անձի հաշվով 3 մլն դրամից 4 մլն դրամ բարձրացնելու հարցերում։

Նա ավելացրեց, որ առաջիկայում համատեղ աշխատելու են կառավարության հետ, սակայն եթե կարիք լինի էլի հանրահավաք անելու, ապա իրենք այդ հարցում կաշկանդված չեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից