Ներքին 1 տարի առաջ - 16:10 29-04-2025

Բոլորն էլ մարդ են, կարող են նյարդերը տեղի տալ․ Ավինյանը՝ Նորքի թաղապետի վիրավորանքների մասին

Երբ հարցը հասնում է անձնական վիրավորանքներին, անձերի բարոյականությանը, բոլորն էլ մարդ են, կարող են նյարդերը տեղի տալ, մի բան էլ ավել ասեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետը վիրավորել է ընդդիմադիր ավագանու անդամին։

«Ու սրանից հետո, ժողովուրդ ջան, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձին վիրավորելով՝ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է»,- ասել է քաղաքապետը։

Ավինյանը նաև նշել է, որ Նոր Նորքի մանկապարտեզը, որի շուրջ եղել է խոսակցությունը, քաղաքապետարանը դեռ չի ընդունել։

«Այո, այդտեղ կան խնդիրներ: Շինբարեկարգման վարչությունը դեռևս բարեկարգման ողջ գումարը չի վճարել: Այդ խնդրի լուծման ճանապարհը տեխզննողին, շինարարին աշխատեցնելն է, ինչը քաղաքապետարանն անում է: Երբեք այդպիսի դեպք չի եղել, որ աշխատանքը փակած լինենք, ընդունած լինենք, ու դրա մասին բարձրաձայնումն իրական լինի»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում