Նորմալ վարչապետի դեֆիցիտ կա Հայաստանում
copy image url

Նորմալ վարչապետի դեֆիցիտ կա Հայաստանում

Միտք Ներքին 5 ժամ առաջ - 09:00 29-04-2025
Քաղաքական հասունությանը զուգահեռ ծագում են հարցեր։ Օրինակ՝ ինչո՞ւ երբեմնի բախտակից երկիրը համեմատաբար լավ վիճակում է, քան Հայաստանը։ Ապրիլի 28-ին այդպիսի մի հարց է ծագել Նիկոլ Փաշինյանի գլխում Էստոնիայի մայրաքաղաք Տալլին այցի ժամանակ։

«Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպե՞ս կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանում ու Էստոնիայում մոտավորապես նույն իրավիճակն էր, նույն անաստված բարքերը, կոռուպցիան, բարեկեցության նույն ցածր մակարդակը։ Սառը պատերազմից հետո երկու երկրներն էլ ազատագրվել են։ Ինչպե՞ս եղավ, որ Էստոնիան կոկիկ, խնամված դարձավ, իսկ ՀՀ-ն լրիվ այլ բան։

Էստոնացիների սոցիալ հոգեբանությունը ձևավորվել է լյութերականության ազդեցությամբ։ Կարգապահությունը, մաքրասիրությունը, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը, ժուկալությունն այստեղ դրական կարծրատիպեր են։ Հայաստանում այսպիսի կարծրատիպեր չկան, ոչ ոք չի հավատում հավասարությանը, եբայրությունն արհամարհված է, իսկ ազատության մասին այնպիսի անհեթեթ սպեկույացիաներ են անում, որ ամոթ է մեջբերելը։

Այս ամենը սակայն չի նշանակում, թե ՀՀ-ում հնարավոր չէ հասնել որակական առաջընթացի, ինչպիսին նկատել է Նիկոլ Փաշինյանը Տալլինում։ Հասարակության վարքը պայմանավորված է իշխանությունների որոշումներով։ Այսինքն՝ աղտոտողի կամ ջարդող-փչացնողի դեֆիցիտ գոյացնում է քաղաքականություն որոշողը։

Վերջին 7 տարինրի ընթացքում Փաշինյանն ի՞նչ է արել, որ Երևանը ևս լինի կոկիկ ու խնամված։ Հարկատուների միջոցները չեն ուղղվում բարձր արժեքների սերմանմանը, պաշտպանությանը, արժեքահեն դաստիարակության կազմակերպմանը։ Փողերը վատնում են անիմաստ, անպտուղ բաների վրա։ Օրինակ՝ կարող են մի քանի 100 միլիոն դոլար տալ ՌԴ-ին ու դիմացը ոչ մի զենք չստանալ կամ ստանալ ջարդոն։

Ի՞նչ է արել Փաշինյանը, որ ՀՀ քաղաքացին հոգատարությամբ վերաբերվի իր երկրին, քաղաքին, շրջակա միջավայրին։ Ամեն օր «Կրթվելը նորաձև է» բանախոսություն են կարդում մութ ու խուլ դահլիճներում։ Փոխարենը կարող են այդ նույն մարդկանց հետ ամեն օր դուրս գալ ու մաքրել փողոցները։ Ապօրինի ու այլանդակ շինությունները կանխելու փոխարեն շինթույլտվությունների իրական տենդի մեջ են ՔՊ-ականները, քաղաքը խեղդել են փոշու և անկանոն շինությունների մեջ։ Իշխանությունների այսպիսի անպատասխանատու վարքի պայմաններում ինչպե՞ս կարող է Երևանը լինել կոկիկ ու խնամված։

ՔՊ-ականները պարբերաբար ատելության չափաբաժին են նետում ժողովրդին, մանիպուլյացիաների և սպեկույացիաների արանքում խճճում մարդկանց։ Շատերը հիասթափվել են ոչ միայն Փաշինյանից, այլև քաղաքականությունից ու քաղաքից։ Իսկ անվերջ թանկացումները տպավորություն են ստեղծում, թե Փաշինյանն ու Ավինյանը միայն փողի մասին են մտածում, մնացածի վրա՝ թքած։ Մարդիկ էլ օրինակ են վերցնում ու նույնպիսի արհամարհաքով վերաբերվում բնությանը, քաղաքին, ժողովրդին, աշխարհին, արժեքներին։

Ի վերջո՝ ապրիլի 28-ին Փաշինյանն Էստոնիա այցի ընթացքում հարգանքի տուրք է մատուցել կոմունիզմի զոհերի հիշատակին։ Երևանում կա Բռնադատվածների հուշահամալիր, Հունիսի 14-ն էլ նրանց հիշատակի օրն է։ Փաշինյանը ոչ մի տարի հարգանքի տուրք չի մատուցել, նույնիսկ՝ հիշատակի բառ չի ասել։ Խորհրդային դահիճների ձեռքով սպանված, հալածված էստոնացիների հիշատակը հարգողն ինչպե՞ս կարող է արհամարհել նույն դահիճների ձեռքով սպանված Չարենցի, Բակունցի, հարյուրավոր մտավորականների, հազարավոր զինվորականների, հարյուր հազարավոր հայերի հիշատակը։ Սա կեղծավորության, անպատասխանատվության ու փոքրոգության դրսևորում չէ՞։

Կարճ ասած՝ նորմալ վարչապետի դեֆիցիտն է պատճառը, որ Երևանն ու Հայաստանն կոկիկ ու խնամված չեն։ Նորմալ վարչապետը կհրաժարվի ամեն վատ բան ժողովրդի վրա բարդելուց, կեղծավորությունից, ատելության խոսույթից և կզբաղվի արժեքների, կարգուկանոնի, մաքրության ջատագովությամբ, որ մի օր էլ Հայաստանն Էստոնիայի նման կոկիկ, խնամված երկիր դառնա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:35 Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    
21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
17:05 Ես այս կյանքը քեզ կտամ. սկանդալային գրառումից հետո Անդրեի նախկին կինը լուսանկար է հրապարակել
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
17:45 Այրումի բնակիչները վախով ու հերթապահելով են լուսացնում գիշերները. Դեբեդը կրկին վարարել է
15:15 Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
16:10 Ադամանդներ, ոսկի և շռայլություն. ինչպես է Սամվել Կարապետյանի դուստրը Դուբայում նշել իր 35-ամյակը
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
18:27 ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծն անարդար է. չի կարելի դպրոցների միջև տարբերություն դնել