Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 21:18 28-04-2025

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանել

«Տիտանիկ» նավի խորտակումից փրկված ուղևորներից մեկի նամակը աճուրդում վաճառվել է աստղաբաշխական գումարով, գրում է Guardian թերթը։

«Տիտանիկի աղետից փրկվածի գրած նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային 300,000 ֆունտ ստեռլինգով (մոտ 400,000 դոլար - Խմբ.)»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ գնդապետ Արչիբալդ Գրեյսը, որն առաջին կարգով էր ճանապարհորդել նավով, ուղևորության ընթացքում նամակ է գրել, որում նկարագրել է շոգենավից իր առաջին տպավորությունները։

«Դա հրաշալի նավ է, բայց ես կսպասեմ մինչև նավարկության ավարտը, նախքան գնահատելն այն»,- գրել էր նա:

Հրատարակության տվյալներով՝ աճուրդում նմուշի վերջնական գինը հինգ անգամ բարձր է եղել մեկնարկային գնից և ռեկորդային է դարձել «Տիտանիկ»-ից երբևէ վաճառված բոլոր նամակների համար։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց