Ներքին 1 տարի առաջ - 12:30 28-04-2025

Հնարավոր է վարակվել. պիկնիկների սեզոնը բացվել է, տզի խայթոցի հավանականությունը՝ մեծացել

Պիկնիկների սեզոնը բացվել է, տզի խայթոցի հավանականությունը՝ մեծացել, զգուշացնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

Տզի խայթոցից հնարավոր է վարակվել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով:

«Այսօր կխոսենք տզի խայթոցի մասին:

Տզի խայթոցից հնարավոր է վարակվել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով:

Ամենահաճախը Լայմի հիվանդություն է՝ բորելիոզը
Տուլարեմիա
Ռիկետցիաներով հարուցված հիվանդություններ:

Ի՞նչ անել, եթե նկատել էք տիզ Ձեր կամ Ձեր երեխայի մարմնին.

Հնարավորինս վաղ անհրաժեշտ է տզին հեռացնել, ընդ որում, տզի հեռացման համար կարիք չկա դիմելու վիրաբույժի կամ այլ բժշկի։
Ինքուրույն կարող եք հեռացնել, սովորական աքցանով։ Եթե կասկածում եք, համացանցում բազմաթիվ վիդեոներ կան, թե ինչպես հեռացնել տիզը։
Կարևոր է հեռացնելուց հետո խորհրդակցել բժշկի հետ՝ տեղամասային թերապևտ կամ վարակաբան։

Ինքնազգացողության լավ կամ վատ լինելով հնարավոր չէ որոշել՝ վարակվե՞լ եք, թե՞ ոչ։ Բորելիոզի դեպքում հնարավոր է կանխարգելում վաղ շրջանում, որը հնարավորություն կտա հետագայում խուսափել ծանր հիվանդությունից։

Լայմի վաղ հիվանդություն (օղակաձև էրիթեմա). սա այս հիվանդության լավագույն տարբերակն է, եթե ախտորոշվում է, քանի որ․

այս փուլում հնարավոր է լիարժեք բուժում,
բուժման տևողությունը կարճ է, խմելու դեղերով է,
եթե այս փուլում չենք բուժում հիվանդությունը, ցանն ինքն իրեն անցնում է, սակայն հիվանդությունը մնում է և հետագայում հանգեցնում է.
հոդերի ծանր ախտահարման,
նյարդերի ախտահարման՝ մեջքի ցավ, վերջույթների ցավեր, թմրածություն, ծակծկոց ոտքերում, դիմային նյարդի պարեզ,
գլխուղեղի ախտահարման՝ չկառավարվող գլխացավեր, լուսավախություն, պարանոցի կարկամություն, ընդհուպ մինչև հոգեբուժական հիվանդություններ,
Լայմ կարդիտ՝ հիմնականում սրտի ռիթմի խանգարում:

Լայմի հիվանդության առավել հազվադեպ դրսևորումներից է քրոնիկ ապաճական ակրոդերմատիտը (Acrodermatitis Chronica Atrophicans).

առավել հաճախ հանդիպում է 40-70 տարեկան կանանց մոտ,
ի տարբերություն Լայմի մյուս մաշկային դրսևորումների՝ էրիթեմա, Բորելիալ լիմֆոցիտոմա, այս ցանն ինքուրույն չի անցնում,
շատ կարևոր է վաղ ախտորոշումը, քանի որ բուժման արդյունավետությունը ուշացած դեպքերում ցածր է,
հաճախ այն շփոթում են անոթային անբավարության, օջախայինսկլերոդերմիայի, կարմիր քամու, ցրտից վնասման հետ,
կարող է բարդանալ երկրորդային բակտերիալ վարակով, մեծացնում է B-բջջային լիմֆոմայի, բազալ բջջային կարցինոմայի և տափակ բջջային կարցինոմայի առաջացման ռիսկը», - նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը