Ավելին 1 տարի առաջ - 11:45 28-04-2025

McDonald’s-ը չի վերադառնալու Ռուսաստան. DW

McDonald’s ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ չի նախատեսում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ McDonald’s-ը պարզապես պահպանել է իր ապրանքային նշանների գրանցումը Ռուսաստանում՝ երրորդ կողմերի կողմից բրենդի անվան և խորհրդանիշների ապօրինի օգտագործումը կանխելու նպատակով։ Այս մասին գրում է DW-ն։

Նրանք ընդգծել են, որ ապրանքանիշի գրանցումը չի նշանակում բիզնեսի վերսկսում կամ շուկա վերադարձ։ Սա սովորական իրավական քայլ է, որը միջազգային ընկերություններն անում են իրենց մտավոր սեփականությունը պաշտպանելու համար, նույնիսկ այն շուկաներում, որտեղ այլևս չեն գործում։

Հիշեցնենք, որ McDonald’s-ը 2022 թվականին դուրս եկավ ռուսական շուկայից Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո և իր բիզնեսը վաճառեց տեղական գործընկերոջը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց