Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:44 27-04-2025

Մեր թշնամիները չգիտեն և չեն էլ իմանա, թե ինչ անակնկալներ ենք պատրաստել նրանց համար. ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի ժողովուրդ,

Վերջին շրջանում տեսնում ենք անհանգստացնող միտում. որոշ մարդիկ, որոնք իրավական տարրական գիտելիք անգամ չունեն, հանդգնում են քննադատել մեր փաստաբանների աշխատանքը, կասկածի տակ դնել նրանց նվիրվածությունը և փորձել կեղծ կարծիք ձևավորել, թե իբր մեր փաստաբանները «վաճառված» են։ Սակայն եկեք անկեղծ լինենք. եթե նրանց հարցնենք՝ «Իրավաբանության մեջ ինչ փորձ ունեք դուք», նրանք պարզապես կլռեն, որովհետև չունեն ո՛չ փորձ, ո՛չ էլ գիտելիք՝ այդպիսի գնահատականներ հնչեցնելու իրավունք։

Սկսեցին անվստահություն սերմանել մեր փաստաբան Լևոն Բաղդասարյանի հասցեին՝ այն փաստաբանի, ով տարիներ շարունակ պայքարել է արդարության համար՝ Հայաստանի ներսում և դրսում։ Ապա թիրախավորեցին նաև ԱՄՆ-ում մեզ աջակցող իրավաբաններին։ Սա պատահական չէ։ Սա կազմակերպված գործողություն է մեր թշնամիների կողմից, որոնք հասկանում են, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով և փորձում են խանգարել այդ ճանապարհին՝ ներարկելով կասկած, վախ ու խառնաշփոթ հասարակության մեջ։

Շատերը, ցավոք, տեսնելով այս սադրանքները և գտնվելով հույզերի ազդեցության տակ, չմտածված արձագանքում են՝ արտահայտելով սխալ կարծիքներ։ Բայց մենք խնդրում ենք ձեզ՝ մի՛ շտապեք դատել։

Մանիպուլյացիաներին տրվելու փոխարեն՝ լսեք միայն Վարդան Ղուկասյանի ուղիղ խոսքը և կուսակցության պաշտոնական հայտարարությունները։ Մի կողմ թողեք սուտ վերլուծությունները, անհիմն վարկածները և կեղծ տեղեկությունները։

Իսկ հիմա՝ ձեր հիմնական հարցի մասին.
Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է 2025 թվականի փետրվարի 20-ին։ Այսօր արդեն մոտ երկու ամիս վեց օր է, ինչ նա գտնվում է կալանքի տակ։ Եվ հիմա հարց՝ ձեր կարծիքով երկու ամսվա ընթացքում հնարավոր է հավաքել հինգ տարվա ապացույցներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների, դատական փաստաթղթերի տեսքով, դրանք մանրակրկիտ ուսումնասիրել, թարգմանել ամերիկյան չափանիշներով և ամբողջական փաստարկներով ներկայացնել դատարաններին՞։ Մի քիչ մտածեք՝ դա ինչ ահռելի ծավալի, ինչպիսի ճշգրիտ և պատասխանատու աշխատանք է պահանջում։ Մի մոռացեք նաև, որ այդ բոլոր նյութերին ծանոթանում են նաև դատարանները, ինչը ևս ժամանակ և բարձր իրավական մշակույթ է պահանջում։

Այս բոլորը կազմակերպելը պահանջում է հսկայական թիմային աշխատանք, բանիմաց մասնագետներ, անքուն գիշերներ ու տարիների փորձ։ Մենք դա անում ենք ամենայն պատասխանատվությամբ և հետևողականությամբ՝ ի տարբերություն այն «վերլուծաբանների», որոնք միմիայն դատում են իրենց սոցցանցային գրառումներով և մատների վրա հաշվված գիտելիքներով։

Բայց գիտեք ի՞նչն է ամենակարևորը՝
ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԻՄԱՆԱ, ԹԵ ԻՆՉ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ։
Այո՛, նրանք մտածում են, թե գիտեն մեր քայլերը, բայց իրականում մենք շատ ավելի խորը, խելացի և հեռատես պլաններ ունենք։ Այդ անակնկալները նախատեսված են հենց իրենց համար՝ այնպես, որ ժամանակը գա, և իրենք կանգնեն իրենց իսկ գործած անօրինականությունների, ստի ու սադրանքների դեմ մերկ ու անզեն։

Մենք աշխատում ենք լուռ, հետևողական և վճռական, առանց ավելորդ աղմուկի, առանց էմոցիոնալ պայթյունների։ Բայց երբ գա պահը, մեր պատասխանն այնքան հստակ, այնքան հիմնավոր և այնքան հարվածային կլինի, որ այլևս ոչ մի մանիպուլյացիա, ոչ մի կեղծ լուր, ոչ մի սադրանք նրանց չի փրկի։

Հարգելի ժողովուրդ,
Մեր պայքարը արդարության, ճշմարտության և հայրենիքի համար է։ Իսկ ճշմարտության հաղթանակը ժամանակի հարց է։ Այդ ճշմարտության ճանապարհին մենք չենք վախենում ոչ զրպարտություններից, ոչ էլ սադրանքներից, որովհետև մենք գիտենք՝ ո՛վ ենք և ո՛ր ճանապարհով ենք գնում։
Մի՛ տրվեք սուտ խոսքերին։ Լսեք միայն Վարդան Ղուկասյանին և կուսակցության պաշտոնական հայտարարությունները։ Վստահե՛ք փաստերին, ոչ թե ստին։ Մեր քայլերը դեռ շատերին են զարմացնելու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան