Արտաքին 3 տարի առաջ - 20:37 12-04-2023

Թուրքիայի թշնամիները չեն հրաժարվում երկրին վնաս պատճառելու ծրագրերից. Էրդողանը կոչ է անում միավորվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եկել է միասնության և համերաշխության ժամանակը` հանուն անվտանգ, ուժեղ և զարգացած Թուրքիայի հետագա կառուցման: Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Անկարայի մետրոպոլիտենի նոր գծի բացման արարողան ժամանակ իր ունեցած ելույթում։

Էրդողանը շետել է, որ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել, եթե կյանքի կոչվի Թուրքիայի հարյուրամյակի հայեցակարգը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի թշնամիները չեն հրաժարվում երկրին վնաս պատճառելու ծրագրերից՝ փորձելով երկրի զարգացման ընթացքը 30-50 տարով դանդաղեցնել։

Բացի այդ Թուրքիայի նախագահը պնդել է, որ երկրի հակառակորդները չեն վարանում դավադրություն կազմակերպել ահաբեկիչների, այդ թվում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։

Վերջինս վստահություն է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունների և ժողովրդի միասնությունը կվերացնի ցանկացած խոչընդոտ։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքների վրա, որոնք հարվածել են երկրի հարավային և հարավարևելյան մի շարք նահանգների։

«Թուրքիայի իշխանությունները վճռական են տրամադրված փետրվարյան երկրաշարժերի հետեւանքները վերացնելու և քաղաքների սեյսմակայունությունը հնարավորինս արագ բարձրացնելու հարցում»,- վստահեցրել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և 20-ին Թուրքիայում երկու խոշոր երկրաշարժ տեղի ունեցան, որոնց հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով գերազանցում է 50 հազարը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը