Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 11:43 25-04-2025

Ապրիլի 24-ին Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձավ միջազգային գոտու հաղթող։

Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարված և լեցուն մթնոլորտում։ Սաքունցը հենց առաջին վայրկյաններից ցուցադրեց իր տեխնիկական և ֆիզիկական առավելությունները՝ վերահսկելով ռինգի յուրաքանչյուր վայրկյանը։ Երկրորդ ռաունդում հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։
Մենամարտից հետո իր ելույթում Յուրի Սաքունցը հաղթանակը նվիրեց հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծեց, որ այս հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապես խորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։

«Սա երկար ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բայց առավել քան երբևէ, այսօր այն ունի հոգևոր իմաստ։ Ես այն նվիրում եմ հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքի ուժեցացմանը՝ Հայաստանից, թե սփյուռքից։ Նրանց ոգին միշտ ուղեկցում են ինձ ռինգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության, ուժի և հավատքի համար»,- ասաց Յուրի Սաքունցը։

Այս հաղթանակով Սաքունցը ամրապնդեց իր դիրքը միջազգային վարկանիշներում՝ բացելով նոր հեռանկարներ իր մարզական ուղու համար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան