Ուղիղ եթեր
Սպորտ Ներքին 1 տարի առաջ - 16:00 23-04-2025

Ինչպես են կույրերը ֆուտբոլ խաղում

«Շատ էինք ուրախացել, երբ Վրաստանին հաղթեցինք 2։1 հաշվով։ Դա մեզ համար կարևոր փորձ էր, որը մարզաձևն ավելի մղեց առաջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանում կույր ֆուտբոլի թիմի մարզիչ Արմինե Մեսրոպյանը,նշելով, թե որքան կարևոր է տեսնել, թե ինչպես են խաղում մրցակցի հետ։

Կույր ֆուտբոլը (Blind football) ֆուտբոլ խաղի հարմարեցումն է այն մարդկանց համար, որոնք ունեն տեսողական խնդիրներ: Թիմում հինգ հոգի են՝1 դարպասապահ և 4 խաղացող, ընդ որում՝դարպասապահը տեսողության խնդիր չունի։ Սովորաբար՝ խաղում են կոշտ խաղադաշտում ֆուտզալի փոփոխված գնդակով: Մարզաձևը զարգանում է ամբողջ աշխարհում, կան ազգային լիգաներ, տարածաշրջանային և աշխարհի պարալիմպիկ մրցումներ են անցկացվում:

Կույր ֆուտբոլի մարզչի՝ Արմինեի պատմությունը
Երբ բակում ֆուտբոլ էին խաղում, Արմինեն երբեք կողքից դիտորդ չէր։ Չնայած աղջիկները հաճախ չեն խաղում ֆուտբոլ, բայց Արմինեն համարձակորեն միանում էր տղաներին, երբեմն գերազանցում էր նրանց իր խաղաոճով։ «Մանկուց միշտ սիրել եմ սպորտը, բայց հատկապես՝ ֆուտբոլը։ Չգիտեմ՝ ինչու, բայց հենց այդ խաղն էր գրավում ինձ։ Բակում աղջիկները չէին խաղում, ու ես միշտ տղաների հետ էի լինում»,- հիշեց նա՝ ժպիտով։ Ֆուտբոլը նրա համար պարզապես խաղ չէր, ազատություն էր, սահմանները հաղթահարելու և ապացուցելու, որ սերը դեպի սպորտը չի ճանաչում սեռ կամ պայմաններ։ Մանկական խաղը հետագայում լրջացավ, տարիների ընթացքում Արմինեն դարձավֆուտբոլիստ, հետո՝ մարզիչ։

«Գալիս եմ Երևան՝ սովորելու, ինֆորմատիկայի քոլեջ եմ ընդունվում։ Այստեղ ֆիզկուլտուրայի դասատուն ասում է՝ ոնց որ՝ լավ ես խաղում, կարո՞ղ է դու աղջիկների հավաքականին միանաս։ Եվ էդպես ինքը ինձ ներգրավում է ֆուտբոլի մեջ»,- պատմում է Արմինեն։ Իր կարիերայի ընթացքում նա հանդիպել էխոչընդոտների, հատկապես՝ երբ սկսեց կասկածներ էր ունենում իր կարողությունների մասին։ «Երբեմն տեսնում էի լավ խաղացողի ու մտածում էի՝ չեմ կարողանում, բայց ժամանակի ընթացքում ամենը փոխվեց։ Երբ սկսում ես թիմի մաս դառնալ, հասկանում ես, որ կարևորը ոչ թե դու ես, այլ՝ թիմի հաջողությունը»,- պատմում է նա։

Արմինեի կյանքը փոխվել է մարզիչ Արփինե Արզումանյանի հետ ծանթոանալուց հետո։ «Արփինե Արզումանյանն ինձ կանչեց՝ առաջարկելով աշխատել տեսողական խնդիր ունեցող անձանց հետ որպես մարզիչ։ Ամեն ինչ շատ զգացմունքային էր, բայց հետո հասկացա, որ սա մեծ հնարավորություն է՝ նրանց աջակցելու»,-ընդգծեց նա հավելելով՝ սկզբում բարդ էր շատ, չգիտեր ինչպիսի մոտեցում պետք է ցույց տար։

Բացառիկ գործով զբաղվող Արմինե Մեսրոպյանը նշեց նաև կույր ֆուտբոլի մի շարք դժվարությունների մասին, առանձնացնելով տարածքի խնդիրը․ «Թիմը մշտապես տեղափոխվում էր տարբեր վայրեր։ Դա շատ դժվար էր մեր խաղացողների համար, քանի որ նրանք պիտի սկսեին նորից և ադապտացվեին տարբեր մարզումային տարածքներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թիմը երբեք չի հուսահատվել։ «Մեր թիմը մի մեծ ընտանիք է։ Մեզ համար կարևոր չէ, թե մեզնից ով է գոլ խփում։ Կարևորն այն է, որ մենք միասին ենք աշխատում թիմի հաջողության համար»,- հպարտությամբ ասաց Արմինեն։
Նշենք, որ Հայաստանում այժմ կույր ֆուտբոլը ֆինանսավորման խնդիր ունի։ Եվ եթե այն առաջիկայում չկարգավորվի, ապա մարզաձևի գոյությունը, հնարավոր է, կդադարի, տխրություն պատճառելով կույր մարզիկներին, դուրս մղելով Հայաստանը միջազգային պարալիմպիկ մրցումներից։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան