Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:14 22-04-2025

Մենք չենք դադարեցնելու պայքարը. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին ՀՀ օրենքը։

Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ։

Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ այս անհեթեթ օրենքը չեղարկված չէ։ Մեր կողմից առաջ քաշած պայմանները մնում են ուժի մեջ։

Շարունակում ենք պնդել, որ այս օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, քաղաքացիների բանկային գաղտնիքին տիրանալու, դրա վրա «խաչ քաշելու» և ՀՀ քաղաքացիների վրա հավելյալ հարկային բեռ սահմանելու համար՝ անկախ նրանց սոցիալական վիճակից։

Այս օրենքը ամենաշատն ազդում է սոցիալապես առավել խոցելի խավի վրա։

ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում