Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:19 14-04-2025

Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը երկու անգամ ավելանում է․ Միքայել Մելքումյան

«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Միքայել Մելքումյանի անդրադարձը՝ «ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը հարկային փոփոխությունների դեմ» թեմայով.

«Սիրելի' հայրենակիցներ,

սույն թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել շրջանառության հարկով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար 5% դրույքաչափը կրկնապատկելու մասին օրենքը:

Այդպիսով, հատկապես փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ըստ էության երկու անգամ ավելանում է:

Արձանագրենք, որ բացակայում է այդ փոփոխության ազդեցության գնահատականը, այն է՝ որքա՞ն փոքր ձեռնարկություններ և աշխատատեղեր կփակվեն: Քանիսի՞ մոտ էլ շահութաբերությունն այնքան կընկնի, որ, մի փոքր ուշ, բայց դրանք էլ ստիպված կփակվեն: Ի վերջո, շուրջ 60.000 տնտեսվարող սուբյեկտ շրջանառության հարկ է վճարում և, եթե դրանց առնվազն 20-30 %-ը փակվեն, առաջին փուլում պետությունը ոչինչ չի շահի, այլ միայն կկորցնի:

Բերենք մի օրինակ` 2010 թ.-ից ՀՀ-ում գործում էին շուրջ 20000 փոքր առևտրով զբաղվող սուբյեկտներ (խանութներ, կրպակներ), այժմ դրանք ընդամենը 6-7 հազարն են: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Ստվերային շրջանառությունը պետք է փնտրել խոշոր տնտեսվարողների մոտ և տալ համակարգային լուծումներ, եթե խոշորների մոտ ստվեր չլինի, ապա այն չի լինի նաև փոքրերի մոտ, քանի որ շղթայի առաջին օղակը հենց խոշորներն են:

Ուստի, այժմ պետք է հանգիստ թողնել փոքրերին, պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և դրա արդյունքում միլիոնավոր դրամների տուգանքները: Սա հարցի լուծում չէ: Առանց այդ էլ ապրանքային և ծառայությունների շուկայում խոշորների կենտրոնացվածության աստիճանը շատ բարձր է, որը միմիայն խաթարում է մրցակցային հարաբերությունների որակը:

Միքայել Մելքումյան

«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն»

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում