Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:15 21-04-2025

Պարզվել են վիրավոր անչափահաս եղբայրների և սպանված 16-ամյա տղայի ինքնությունները․ նոր մանրամասներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն է և 19-ամյա Սողոմոն Լ.-ն է:

Տիգրան Լ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ Սողոմոն Լ.-ն «պոլիտրավմա և ցնցում» ախտորոշմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Տիգրան Լ.-ն ու Սողոմոն Լ.-ն հարազատ եղբայրներ են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր տեղափոխվել են քրեական ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում