Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:06 29-04-2025

Պարզվել է Երևանում 14-ամյա տղայի քիթը կոտրած 2 անչափահասների ինքնությունը. shamshyan.com

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկա բուժօգնության է դիմել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 14-ամյա Է․ Կ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Երևանի դպրոցներից մեկում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 14-ամյա Վ․ Մ․-ն և 16-ամյա Ա․ Պ․-ն հարվածել են Է. Կ․-ի դեմքին և պատճառել նշված վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ձեզ գուցե հետաքրքրի