Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:43 19-04-2025

Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին

Leasing Expo 2025-ի «Հիմնական գործընկեր» Ակբա Լիզինգը էքսպոյին ներկայացնում է շահավետ ու գործընկերային հատուկ առաջարկներ։ Առաջարկները բոլոր ոլորտների համար են՝ գյուղատնտեսական ու շինարարական տեխնիկայից մինչև սարքավորումներ ու տրանսպորտային միջոցներ:

Լիզինգ էքսպոն արդեն 3-րդ տարին մեկ տեղում է հավաքում պետական, մասնավոր և միջազգային հատվածների առանցքային դերակատարներին, ովքեր կարևորում են լիզինգի դերը տնտեսության զարգացման գործում։

«Վերջին 5 տարիների ընթացքում աճ ենք արձանագրել գրեթե բոլոր կարևոր ցուցանիշներում և այսօր Ակբա Լիզինգը, լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ին մասնակցելուց։ Այստեղ մենք «Հիմնական գործընկեր» ենք և էքսպոյի շրջանակում մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ առաջարկներ, որոնք այլ հավասար պայմաններում երբևէ չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։



«Ակբա Լիզինգի պորտֆելի և ընդհանուր ծրագրերի հանրագումարը կազմում է ավելի քան 120 մլրդ ՀՀ դրամ, մենք վարկային կազմակերպությունների շրջանում առաջին հարկատուն ենք, սակայն երբեք մեր նպատակը միայն ֆինանսավորումը չի եղել․ մենք եղել ու մնում ենք վստահելի, երկարաժամկետ գործընկեր անկախ կազմակերպության չափից ու ոլորտից»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Շատ ուրախ ենք կրկին տեսնել Ակբա Լիզինգին այս ցուցահանդեսին՝ որպես «Հիմնական գործընկեր»։ Լիզինգային պորտֆելով ամենախոշորն է Ակբա Լիզինգը, և մեզ համար, որպես ցուցահանդեսի կազմակերպիչ, առանցքային ու կարևոր է նրա ներկայությունը։ Դուք տեսնում եք, թե ինչ տաղավարով ու հզոր առաջարկներով է ներկայացել ու բարձրացրել ցուցահանդեսի մակարդակը »,– նշել է Big Projects ընկերության մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։

Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերությունը դարձել է տնտեսության իրական շարժիչ ուժերից մեկը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
18:00 Տապալված մրցույթներ և «էլիտար» ընթրիքներ. պետական գնումների համակարգի խորը ճգնաժամը