Ներքին Հարցում 1 տարի առաջ - 20:30 19-04-2025

Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ապրիլի 20-ին կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Տոնի առիթով Հայաստանի և Սփյուռքի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ խորհուրդ ունի ձեզ համար Սուրբ Զատիկը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այս տոնը մաքրվելու, Աստծուն ավելի նվիրվելու տոն է։

«Մաքրվելու, Աստծուն ավելի նվիրվելու տոնն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սուրբ Զատիկը մեղքերից մաքրվելու տոնն է։

«Սուրբ Զատիկը վերստին ծնվելու` հին մարդուց անցումը նոր մարդուն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սուրբ Զատիկը մեծ խորհուրդ ունի։

«Հայկական ծիսակատարություն է, որը շատ եմ սիրում, որովհետև իսկական Զատիկ ա, իսկ Զատիկը հայկական ա»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս