Ներքին 1 տարի առաջ - 18:08 17-04-2025

Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանական ոլորտում կապերի ընդլայնման հեռանկարները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում կապերի ընդլայնման ու համանման հանձնաժողովների ակտիվ փոխգործակցության հեռանկարները:

Անդրադարձ է եղել հայ-հունական ռազմական համագործակցությանը, որն արդյունավետ ընթանում է դեռեւս 1990-ական թվականներից: Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ այդ փոխգործակցությունն այժմ եւս ամուր հիմքերի վրա է դրված. Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիրը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը, այն ներառում է բազմաթիվ գործողություններ: Կարեւորվել է համատեղ զորավարժությունների անցկացումը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով Հայաստանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ է եւ այս հարթակում եւս կարեւոր են հայ-հունական փոխգործակցության հեռանկարները? Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը փաստել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամենաշատը Հունաստանում են հայ սպաները կրթություն ստանում եւ խոսել Հունաստանի հետ ռազմական համագործակցության կրթական բաղադրիչի արդյունավետության մասին:

Կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Անդրանիկ Քոչարյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հունաստանի կառավարությունը ողջունում է խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը եւ կարեւորում խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Խրիստոս Սոֆիանոպուլոսի խոսքով իրենք կողմ են միջազգային իրավունքին, սահմանների անձեռնմխելիությանը եւ ինքնիշխանությանը:

Զրուցակիցները քննարկել են աշնանը Հայաստանում նախատեսվող ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացմանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին