Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:55 16-04-2025

Որևէ հստակ պատասխան չտվեցին. մանրամասներ՝ Միկոյան 64-ի բնակիչների և Ավինյանի հանդիպումից

Ինչպես արդեն հայտնել ենք, Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչներն այսօր քաղաքապետարանում հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ քաղաքապետին են ներկայացրել իրենց հիմնական պահանջները և քաղաքապետը հստակ իր դիրքորոշումն է ներկայացրել, որ առանձնացված 4000 քառակուսի մետր տարածքում բացառվում է որևէ տեսակի շինարարության թույլտվություն կամ իրականացում, քանի որ դա ներառված է Երևանի գլխավոր հատակագծում և այնտեղ հնարավոր չէ շինարարություն կամ կառուցապատում անել։

Հանդիպմանը ներկա են եղել նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, որոնց ևս հարցեր են ուղղվել, սակայն հստակ պատասխաններ այդպես էլ չեն ստացել։ Բնակչի խոսքով, կառուցապատող ընկերության հիմնավորումը սնանկ ճանաչվելն է, բայց նշում են՝ եթե կառուցապատողը հստակ դիրքորոշում հայտնի, ապա բնակիչները պատրաստ են սնանկության կառավարչի և բանկի թույլտվությունը ստանալ։

Բնակչի խոսքով իրենք օրեր առաջ հանդիպել են նաև բանկի կառավարչի հետ, կրկին տվել են հարցեր, սաակայն այս դեպքում ևս հստակ պատասխաններ չեն ստացել։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:05 Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
22:30 ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական գազից
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ