Ներքին 5 ամիս առաջ - 15:30 12-03-2026

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ». Փաշինյանը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումների մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Պաշտպանության նախարարությունը տվել է մանրամասն պարզաբանում՝ հերքելով տարածվող լուրը:

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ասում եք՝ խաղաղություն, կարո՞ղ է խաղաղություն չի, կարո՞ղ է պատերազմ է, ես տեղյակ չեմ, կամ ինչ-որ տեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարո՞ղ է զոհեր կամ վիրավորներ կան, ուղղակի ինձ չեք ասում, խնայում եք ինձ:
Որ ասում եք՝ խաղաղություն, բա ի՞նչ ասեմ. որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, լուսաբանեք՝ իմանանք՝ որտեղ կա այդ ամեն ինչը ՀՀ-ում:

Խաղաղություն է, ասում ենք՝ խաղաղություն: Կարծեմ, պաշտպանության նախարարն էլ է հրավիրել, որպեսզի դուք գնաք և տեսնեք՝ մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում: Հրավիրել ենք նաև սպառազինություն, տեխնիկա դիտելու: Երկրներն իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւմն է խնդիրը:

Ամբողջ խնդիրն այն է, որ կա հստակ սահմանագիծ, և գիտեք՝ որտեղ է ՀՀ-ը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունը, և որտեղ չի ՀՀ-ը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունից դուրս է: Մենք, իհարկե, զուգահեռ ասել ենք, որ կան տարածքների հետ որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում»,- նշեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում