Արտաքին 1 տարի առաջ - 18:27 16-04-2025

Թուրքիայում Հրանտ Դինքի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կլինեն

Ապրիլի 21-27-ը, «23,5 Հրանդ Դինք» հիշողության կենտրոնում տեղի կունենան հիշատակի շաբաթվա միջոցառումներ՝ նվիրված թե՛ մինչ օրս Թուրքիայում հայերեն հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանդ Դինքի թողած մտավոր ժառանգության, և թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների հիշատակին։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։

Շաբաթվա ընթացքում լինելու են նաև երեխաների համար կազմակերպված սեմինարներ, զբոսանքներ, ​​համերգներ և այլ միջոցառումներ։ Մասնակցությունը անվճար է, սակայն պահանջվում է նախնական գրանցում։

Հատուկ ծրագրերից են՝ «Հիշողության վահանակ՝ ի հիշատակ մեր նահատակների», «Հրանտ Դինքի կյանքն ու պայքարը», «Ապրիլի 24-ի հետքերով. հիշատակի քայլերթ», «Կոմիտաս Վարդապետի երաժշտական ներկայացում»:

Միջոցառումների մանրամասների և գրանցման համար ցանկացողները պետք է մուտք գործեն կենտրոնի պաշտոնական կայքը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ