Արցախցիները ստիպված քաղաքական ռեալ ուժ են դառնալու
copy image url

Արցախցիները ստիպված քաղաքական ռեալ ուժ են դառնալու

Միտք Ներքին 6 օր առաջ - 13:45 15-04-2025
Առաջիկա ԱԺ ընտրությունների ակտորները դեռ չեն երևակվում։ Ովքե՞ր են լինելու հիմնական մրցակիցները, ովքե՞ր կարող են մեծ ժողովրդականություն գեներացնել, քվե ստանալ, խորհրդարան անցնել և իշխանություն ձևավորել։

Անցյալ տարվա առաջին կեսին կանխատեսվում էր, որ այդպիսի ակտոր լինելու է Բագրատ Սրբազանը։ Տարվա երկրորդ կեսին ակտիվ էին Եվրամիությանն անդամակցելու ջատագովները, որոնք ևս ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնելու։ Վերջին շրջանում ակտիվ են արցախցիները, շուրջօրյա նստացույց, ամենօրյա ցույցեր են անում, իշխանություններին ներկայացնում պահանջներ։ Արդյո՞ք արցախցիները կձևավորեն քաղաքական ռեալ միավոր։

Քաղաքակիրթ աշխարհում, ժողովրդավարական երկրներում հանրության շերտերը, խմբերը իրենց շահերը, խնդիրներն առաջ տանող քաղաքական ուժեր են գտնում կամ ձևավորում։ Որոշ երկրներում հանրության շերտերը, խմբերը ձևավորում են քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, իսկ վերջիններն էլ քաղաքական ուժերի հետ գործակցում են իրենց շահառուների խնդիրները լուծելու, պահանջները կատարելու համար։

Ակնհայտ է, որ արցախցիներն ունեն խնդիրներ։ Բայց ստույգ պարզ չէ, թե ՔՊ-ական իշխանությունները չեն ուզո՞ւմ, թե՞ չեն կարող լուծել դրանք։ Ինչպե՞ս է հնարավոր իրականացնել արցախցիների պահանջները։

ՀՀ իշխանություններին ուղղված արցախցիների պահանջների մի մասը սոցիալական բնույթի են, մի մասը քաղաքական։ Քաղաքական պահանջները ՔՊ-ական իշխանությունները չեն անելու, քանի որ կաշկանդված են պայմանավորվածություններով ու վախերով։ Սոցիալական պահանջները, կարծես՝ չեն ուզում կատարել։

Այսպիսի իրավիճակում կա երկու ելք՝ կա՛մ արցախցիները հրաժարվելու են իրենց պահանջներից, հաշտվելով ՔՊ-ի ձևավորած իրականության հետ, կա՛մ ձևավորելու են քաղաքական ուժ, մասնակցելու ընտրություններին, իշխանության հասնելու և իրենց ձեռքով կատարելու իրենց պահանջները։

Արցախցիները, բնականաբար, չեն ուզենա հրաժարվել իրենց պահանջներից, Արցախ վերադառնալուց, Արցախում ազատ, ապահով ապրելու իրավունքից։ Հետևապես՝ եթե ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունները չեն կարող կամ չեն ուզում կատարել արցախցիների պահանջներն, ապա արցախցիները ստիպված քաղաքական ուժ են ձևավորելու, որը նրանց խնդիրները լուծելու ամենակարճ, ուղիղ ճանապարհն է։

Քաղաքական ուժ ձևավորելու հարցում նրանք ունեն մարդկային ռեսուրս։ Ենթադրելի է, որ կունենան նաև արտաքին աջակցություն։ Օրինակ՝ Ֆրանսիան, ԵՄ-ն բազմիցս են հայտարարել, որ արցախցիների իրավունքների և ազատությունների վերականգնման խնդիրները պետք է արդարացի լուծում ստանան։ Միջազգային ատյանները ևս վճիռներով, բանաձևերով անդրադարձել են արցախցիների իրավունքներին։ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու գործընթաց է սկսել։ Արցախցիները խելացի քաղաքական վարքագծի արդյունքում կարող են շահել ոչ միայն Ֆրանսիայի, ԵՄ-ի, այլև ԱՄՆ-ի աջակցությունը, որը շահագրգիռ է հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական, արդարացի կարգավորմամբ, տարածաշրջանային խաղաղությամբ և քաղաքակրթական առաջընթացով։ Հայտնի որոշ արցախցիներ ֆինանսական լուրջ կարողություններ ունեն, որոնք կարող են ուղղել քաղաքական արշավին։

Կարճ ասած՝ արցախցիները ոչ միայն իրավունք ունեն ցույցեր անելու, պահանջներ ներկայացնելու օրվա իշխանություններին, այլև իրենց պահանջներն իրականացնող քաղաքական ուժ ձևավորելու։ Լավատեսորեն ենթադրելի է, որ մինչև առաջիկա ԱԺ ընտրություններն այն ձևավորված կլինի, առաջ կգան առաջնորդներ, որոնք ձեռք կբերեն ժողովրդականություն, պայմանավորվածություններ քաղաքական մյուս ակտորների, արտաքին ուժերի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, կգեներացնեն ֆինանսական միջոցներ, կկարողանան լուրջ հաջողության հասնել, անցնել ԱԺ և էապես նպաստել Արցախի և արցախցիների խնդիրների արդար լուծմանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»