Ներքին 1 տարի առաջ - 14:25 13-04-2025

Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա, բայց դրան պետք է պատրաստվել. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, սակայն համապատասխան պահին, և դրան անհրաժեշտ է ն նախապատրաստվել, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահներն արտահայտել են իրենց քաղաքական կամքը, որ հանդիպումը պետք է կայանա, այդ թվում՝ դա արել են հրապարակավ։ Բայց դա տեղի կունենա համապատասխան պահին, դրան պետք է պատրաստվել»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Պեսկովի խոսքով՝ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերականգնման գործընթաց, հարաբերությունները զրոյից վերակենդանացնելը շատ դժվար է, դա լարված ջանքեր է պահանջում։

«Երկար ճանապարհը բաղկացած է փոքր քայլերից՝ թեկուզ նվազագույն փոխվստահության մթնոլորտի վերստեղծման, փոխադարձ վստահության ամրապնդման համար։ Դա այն է, ինչով հիմա զբաղվում են», – ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ այսպես թե այնպես Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, անշուշտ, լրացուցիչ քայլ էր Պուտինի և Թրամփի հանդիպման համար:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները