Ներքին 1 տարի առաջ - 13:47 13-04-2025

Պատմությունը չի ճանաչում «ադրբեջանական ժողովուրդ», որ քրիստոնեական մշակույթ ստեղծած լիներ

Հայկական լեռնաշխարհի մշակութային օմբուդսմենը գրում է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այս տոնը խորհրդանշում է Մեսիայի ճանաչումը և հավատով լցված բազմության կողմից Նրա փառավոր ընդունելությունը՝ վկայակոչելով դալար ճյուղեր ու «հալլելուիա» կոչեր։ Ծաղկազարդը հայ եկեղեցական տոնացույցում նաև մանուկների օրհնության օր է՝ ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինության։

Այս օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության արարողություն՝ ի նշան այն հավատի և անմեղության, որ Քրիստոսը դիտում էր որպես Աստծո արքայության չափանիշ։ Ցավոք, այսօր Արցախի բռնազավթված տարածքներում հայերը զրկված են այս գեղեցիկ և հոգևոր տոնը սեփական եկեղեցիներում նշելու հնարավորությունից։ Ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիները մատնված են պղծման, ոչնչացման կամ օտարման վտանգին, իսկ արցախահայերն ինքնությունը պահպանելու այս կարևոր կրոնամշակութային արտահայտությունից նույնպես զրկված են։

Դա էլ բավական չէ, այս օրերին ադրբեջանական պետությունը աշխարհի մեկ միլիարդ կաթոլիկների հոգևոր կենտրոնում` Վատիկանում կազմակերպել է պատմությունը խեղաթյուրող մի աննախադեպ քարոզչական միջոցառում, որտեղ Արցախի հայկական ժառանգությունը փորձում է մատուցել իբրև իրենց «քրիստոնյա նախնիների մշակույթ»։

Մինչդեռ պատմությունը չի ճանաչում «ադրբեջանական ժողովուրդ», որը վաղնջական ժամանակներում քրիստոնեական մշակույթ ստեղծած լիներ, այլ տարածաշրջանում այդ նորահայտ ցեղին դեռ մինչև 20-րդ դարի 30-ական թվականները բոլոր աղբյուրները հիշատակում են որպես «կովկասյան թաթարներ»։ Սեփական ազգային ինքնություն չունեցած մի բարբարոս ցեղ աշխարհի առաջ պատմությունը ենթարկում է խեղաթյուրման։

Սա ևս մեկ դրսևորումն է Արցախի նկատմամբ իրականացվող մշակութային և հոգևոր ցեղասպանության։ Լուսանկարներում պատկերված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, որը, ինչպես և Արցախի մյուս պատմամշակութային ժառանգությունը, գտնվում է վտանգի տակ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում