Ներքին 3 տարի առաջ - 13:33 18-10-2022

Ցանկացած հասու իշխանության խնդիրն է միավորել ազգը եւ մեկ միասնական մշակույթ ու կրթական համակարգ ստեղծել. քաղաքագետ

Քազաքագետ Ստեփան Դնիելյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով ազգի միասնականության խնդրին:

«Ազգերին մասնատելու շատ լավ տեխնոլոգիաներ կան, կան նաև ազգերին միավորելու տեխնելագիաներ: Ցանկացած հասու իշխանության խնդիրն է միավորել ազգը եւ մեկ միասնական մշակույթ ու կրթական համակարգ ստեղծել։ Շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք ցեղային, կրոնական ու տեղային մասնատումների գիտակցություն չունեն, ու այդ քիչ ժողովուրդներից մեկը հայերն են, դա ֆենոմեն է, եթե դրան էլ ավելացնենք այն, որ հայերը վաղուց էին կորցրել պետականությունը:

Անգամ ֆրանսիացիները, անգլիացիները, ռուսներն, մյուսների մասին չենք էլ խոսում, ունենալով կենտրոնաձիգ պետական ավանդույթներ, նման բաժանումները չեն կարողացել հաղթահարել: Մեր հարևաններից ադրբեջանցիներն ունեն կրոնական, ցեղային խորքային տարանջատումներ, որը փորձում են հաղթահարել արմենոֆոբիայի միջոցով, վրացիները երկար ժամանակ պահպանելով պատականությունը, մինչև այժմ ցեղային տարանջատումներ ունեն: Ինչևէ, ինչի համար եմ սա գրում: Նման բաժանումներ չունենալով, սակայն օգտագործելով համապատասխան տեխնոլոգիաներ, կարելի է անգամ հայերին բաժանել իրարամերժ հատվածների, երևի ինչ-որ կենտրոններ մեզ վրա սոցիալոգիական հետազոտություն են իրականացնում։

Տեր-Պետրոսյանի ժամանակ շրջանառության մեջ դրվեց հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը' աղվանական ծագման հիմնավորումներով, Սերժ Սարգսյանի ժամանակ առաքելական-աղանդավոր տարանջատումը, գործողների ժամանակ նախկիններ-ներկաներ, որն ավելի լայն էր, քան նախկին իշխանություն ու նոր իշխանություն բաժանումը, միաժամանակ փորձարկվում էր հարուստներ-աղքատներ, թալանողներ-թալանվածներ սոցիալական բաժանումը, արևմտամետներ-ռուսամետներ անհեթեթ գիծը, որը փակում է անվտանգության հարցերի մասին լուրջ քննարկումները, հիմա նետվում է հին սերունդ - նոր սերունդ տարանջատումը։ Չզարմանաք, որ հաջորդ փուլում քաղաքաբնակների ու գյուղաբնակների տարանջատմանն էլ գործը հասնի: Իրոք, կան երկրներ, որտեղ նման լուրջ տարանջատում գոյություն ունի։ Սա արդեն պատահականություն չի, սա տեխնոլոգիա է»,- գրել է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու