Ներքին 1 տարի առաջ - 16:54 12-04-2025

Արամ Սիմոնյանի 70-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Կոմիտասի թանգարանում

Այսօր՝ ապրիլի 12-ին, Oragir.News-ն այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ տեղի ունեցավ ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ուսանողները։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Սեդա Գասպարյանը և այլք։

Ցուցադրվեց Արամ Սիմոնյանին նվիրված փաստագրական ֆիլմը։ Հնչեցին նաև նրա սիրելի երգերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, ԵՊՀ մշակութային կենտրոնի շրջանավարտ Արփինե Խեչիկյանի և մյուսների կատարմամբ։

Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը ներկայացրեց Արամ Սիմոնյանի կարևոր դերը թյուրքագիտության զարգացման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով