Սպորտ 1 տարի առաջ - 23:57 11-04-2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր:

Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Ներկայացնում ենք մեր բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները.
ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 7.5 միավոր
ՄԳ Էլինա Դանիելյան՝ 7 միավոր
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
ԿՖՎ Աննա Խաչատրյան՝ 6.5 միավոր
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 6.5 միավոր
ԿՄԳ Մարիա Գևորգյան՝ 5 միավոր
Սոնա Կրկյաշարյան՝ 5 միավոր
Անի Նահապետյան՝ 4 միավոր
Գաբրիելա Հարությունյան՝ 4 միավոր

Առաջնության շրջանակներում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով