Ներքին 1 տարի առաջ - 19:49 11-04-2025

Երբ լայքը դառնում է վախի չափման միավոր. նոր գրաքննություն թվային դարում

Վերջին օրերին հասարակական հարթակներում մի հարց է սկսել գերակշռել՝ արդյոք պետական համակարգն իսկապե՞ս լրջորեն սկսել է հետևել սոցցանցերում լայք դնողներին, և եթե այո, ապա ինչ նպատակով։

Թեև շատերը սկզբում մտածում են՝ «լավ, ի՞նչ պետք է լինի, լայք է», պարզվում է՝ հենց դա է խնդրի առանցքը։

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այս հարցին անդրադարձավ Oragir.News-ի հետ զրույցում՝ նշելով. «Ես այս իշխանությունների արևով չեմ երդվում, բայց այսքան ժամանակ ինչ ասել եմ, իմ նկատմամբ ճնշում չի եղել դեռ։ Այն, ինչ արվում է, դա քաղաքական ճնշում է։ Ես իմ մաշկի վրա չեմ զգացել դեռ։ Ամեն դեպքում նրանք փորձում են աչք վախեցնել, հատկապես նրանց, ովքեր ակտիվ չեն, միայն լայքում են։ Հիմնական միտումը վախի մթնոլորտ ստեղծելն է, որի արդյունավետությունը 0 է»։

Սակայն այդ «զրո արդյունավետությունը» թվացյալ է։ Քանի որ վախը սկսել է գործել հենց ամենապարզ մակարդակում՝ լայքելու, մեկնաբանելու, տարածելու։ Քննչական հարցաքննության կանչելը, մարդկանց հետապնդելը մարդկանց ստիպում է՝ մտածել ու «համենայն դեպս» չլայքել։

Իսկ չլայքելը, սոցցանցային ալգորիթմների լեզվով, նշանակում է՝ գրառումն «անարձագանք» է մնացել, հետևաբար չի արժանանում տարածման, չի երևում այլ օգտատերերի լրահոսում։

Այսինքն՝ սա պարզապես լայքերի խնդիր չէ։ Սա իրականում իշխանությանը քննադատող տեղեկատվության շրջանառությունը սահմանափակելու, ընդդիմադիր ձայները նեղ շրջապատներում խեղդելու տեխնոլոգիա է:

Ք. ՍԱՀԱԿՅԱՆ

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի