Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:05 11-04-2025

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է․ Քըլըչ

Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման, Ռուբինյանի հետ հանդիպման և Թուրքիայի պահանջների մասին։

– Ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե երբ է հայ-թուրքական սահմանը բացվելու երրորդ երկրների ներկայացուցիչների համար։

-Այդ առնչությամբ որոշում ենք կայացրել դեռևս 2022 թվականին՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ՝ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ՝ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը։

– Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք։

– Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։
Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից

Ձեզ գուցե հետաքրքրի