Ներքին 1 տարի առաջ - 17:25 11-04-2025

Քաղցկեղով հիվանդ բուժառուների համար պետպատվեր կա՞, թե՞ ոչ․ ԱՆ-ից հերքում են պտտվող լուրերը

Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչեւ օրս՝ նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց պտտվող լուրերը։
«Թերապևտիկ բուժման համար մենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացնում ենք պետպատվեր: Ավելի կոնկրետ` ճառագայթային թերապիա Varian սարքի միջոցով տրամադրվում է մեր քաղաքացիներին` 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող, սահմանումը կառավարության 318-Ն որոշմամբ կա, թե ովքեր են շահառուները։ Հերքում եմ, տալիս ենք պետպատվեր»,- հայտնեցին ԱՆ-ից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը