Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:50 30-01-2025

Մարդիկ կան՝ տարին 50 մլն դրամ բանկային ավանդ են ստանում, բայց ծննդօգնությունը պետպատվեր է

Կառավարության նիստում անդրադարձ եղավ եկամուտների տարեկան հայտարարագրմանը, մասնավորապես, հայտարարագրման արդյունքում սոցիալական ծախսերի փոխհատուցմանը վերաբերող հարցերին։

Հայտարարագրման համակարգի ներդրման գլխավոր նպատակն այն է, որ ներդրվում է անձի մակարդակով հաշվառման ամփոփ համակարգ, որպեսզի կառավարությունը կարողանա լավ ճանաչել քաղաքացիներին, նրանց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Անդրադառնալով սոցիալական կրեդիտներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ժողովրդին ասում ենք՝ մենք կրթության և առողջապահության համար ձեր կատարած ծախսերից 100 հազար տարեկան վերադարձնում ենք։ Երբ հայատարարգրման համակարգը կաշխատի, կտեսնենք, որ կարող է մարդ կա, ում եկամուտները ամիսը 5-10 մլն դրամ են, մենք որոշում կկայացնենք, որ իրեն էդ 100 հազար դրամ սոցիալական կրեդիտը չտանք, քանի որ նա չի էլ նկատում, որ իրեն սոցիալական կրեդիտ ենք տալիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գումարը կարող են օգտագործվել առավել կարիքավոր անձանց ծախսերի համար։ «Համընդհանուր հայտարարագրման միջոցով մենք 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում։ Այս տարվա հայտարարագրով կարող են այդ գումարը մարդիկ ստանալ նաև նախորդ տարվա համար»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով հայտարարագրման դրական կողմերը։

Իր խոսքում վարչապետը նաև մեկ այլ նկատառում արեց․ ֆինանսական լավ վիճակում գտնվողների համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի:



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը