Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության, նման միտումների անթույլատրելիության, պետության վարած սխալ և անհեռատես քաղաքականության, կողմնակալ վերաբերմունքի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների, նրանց ազատ արձակելու ուղղությամբ բավարար աշխատանք չկատարելու, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Լարիսա Ալավերդյանն ընգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել հայատյացության այսպես կոչված «գաղափարախոսությամբ»։ «Արցախցիների նկատմամբ ատելությունը չթաքցնելը խոսում է այն մասին, որ դա ոչ թե պատահական է՝ լեզվից թռած, բոլորս մեղսավոր ենք, գիտեք, մի բան է լինում, հետո զղջում ես, այլ՝ դա քաղաքականություն է։ Ավելին՝ ես բազմաթիվ անգամ ասել եմ և պիտի կրկնեմ, որ այս թիմը եկել է պատրաստ ծրագրով և հենց հայատյացությամբ ամբողջովին համեմված այսպես ասած «գաղափարախոսությամբ»։ Հայատյացությամբ ես կրկնեմ, ոչ թե արցախատյացությամբ»,- ասաց նա։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ կեղծ մտավորականները հայ ժողովրդին տանում են ինքնաոչնչացման։
Մանրամասները՝ տեսանյութում.