Ներքին 1 տարի առաջ - 12:22 10-04-2025

«Nissan March»-ը Դավիթ Բեկի փողոցում կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սերոժ Հ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կոտրված գազը նորով փոխարինելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում