Ներքին 1 տարի առաջ - 20:02 09-04-2025

Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև